ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը հերթական անգամ ժամանել է Ղարաբաղ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ այսօր առավոտյան առաքելության անդամները, անցնելով Աղդամով, ճանապարհ են ընկել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և պարզել բնակիչների հումանիտար կարիքները։

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք՝ առաքելությունն արդեն մեկ անգամ՝ հոկտեմբերի 1-ին, եղել է Ադրբեջանի կողմից գնդակոծված ԼՂ-ում և հրապարակել խիստ մտահոգիչ հետևյալ հայտարարությունը. «ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50-1000 էթնիկ հայեր: Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ, չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև՝ գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»:

Առաքելության այս գնահատականը մեկնաբանել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ այն համարելով խիստ կողմնակալ, որը չի արտացոլում իրավիճակը տեղում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում