Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է սրբազան կրակը
Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարում, Սուրբ Զատկի նախօրեին վառվել է սրբազան կրակը:
Սրբազան կրակը սովորաբար Զատկի տոնի նախօրեին վառվում է Կուվուկլիա մատուռում՝ Սուրբ Հարության տաճարի կենտրոնում, որը հայտնի է նաև Տիրոջ գերեզմանի վանք անունով: Այստեղ է տեղակայված այն սալը, որի տակ, քարայրում, գտնվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը:
Համավարակի պատճառով Սուրբ Հարության տաճար թույլատրվել է 2500 ոչ ավելի մարդկանց մուտքը: Սովորաբար այս տոնին ներկա էր գտնվում շուրջ 9000 հավատացյալ: Իսկ 2020 թվականին արարողությունն անցկացվել է առանց հավատացյալների:
Իսրայելի համաշխարհային կրոնների դեպարտամենտի տնօրեն Շարոն Ռեգևը հայտնել էր, որ իրենց իշխանությունները սրբազան կրակից լույս վերցնելու համար Բեն-Գուրիոն օդանավակայանում կթույլատրեն 11 երկրների ինքնաթիռների վայրէջքը: Այդ երկրներն են՝ Բելառուսը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Կիպրոսը, Մոլդովան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ռումինիան և Ուկրաինան:
Սրբազան կրակը կհասնի նաև Ռուսաստանի 25 քաղաքներ ու շրջաններ: Առաջին անգամ Սրբազան կրակից մասունք Ռուսաստան է տեղափոխվել 1192 թվականին:
Կարծիքներ