Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են մասնակցում

Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են մասնակցում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են մասնակցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ այսօր ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականին չէին կայացել:

Նշվում է՝ ակցիայի մասնակիցները հավաքվել են Փարիզի Մարշալ Ժուանի հրապարակում: Ցույցն անցկացվում է ոստիկանության աշխատակիցների վերահսկողությամբ: «Դեղին բաճկոններ»-ի ներկայացուցիչները պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ էլ կմենկարկի հիմնական բողոքի ակցիան:

Ըստ աշխատանքի համընդհանուր համադաշնության տվյալների՝ Ֆրանսիայում նախատեսվում է անցկացնել ավելի քան 300 բողոքի ակցիա: Տեղի իշխանությունների գնահատականներով՝  ողջ երկրում անհնազանդության ակցիաներին կարող է մասնակցել ավելի քան 100 հազար մարդ:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում