Պենտագոնը կտեղադրի արհեստական ինտելեկտով համակարգ՝ Վաշինգտոնի օդային տարածքը վերահսկելու համար
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մոնիտորինգի համակարգ կտեղադրի, որը կօգտագործի արհեստական ինտելեկտը (AI) Վաշինգտոնի օդային տարածքը վերահսկելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Քերթիս Էնգելսոնը, ով վերահսկում է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի ինտեգրված ծրագրերը։
«Մենք խոսում ենք ժամանակակից հսկողության, նույնականացման և հետագծման համակարգի մասին, որը վերահսկում և պաշտպանում է վերահսկվող օդային տարածքը Վաշինգտոնի շուրջ՝ որպես մայրաքաղաքային տարածաշրջանի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի մաս», - մեջբերում է Պենտագոնը փոխգնդապետի խոսքերը։ Նոր համակարգը, ավելացրեց Էնգելսոնը, օգտագործում է «շուկայում մեքենայական ուսուցման վերջին ձեռքբերումները և հսկողության տեսախցիկների հավելյալ իրականության առանձնահատկությունները՝ օգնելու մասնագետներին բացահայտել օդային տարածքում գտնվող օբյեկտները»: Ռազմաօդային ուժերի ներկայացուցչի խոսքով՝ համալիրն օգտագործում է առաջադեմ տեսախցիկներ և «աչքերի համար անվտանգ լազերային մոնիտորինգի համակարգ»:
Կարծիքներ