Եվրոպական միությունում մեծահասակների ավելի քան 78 տոկոսը պատվաստվել է COVID-19-ի դեմ

Եվրոպական միությունում մեծահասակների ավելի քան 78 տոկոսը պատվաստվել է COVID-19-ի դեմ

Անցած տարվա ընթացքում Եվրամիությունում մեծահասակների ավելի քան 78 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, երկուշաբթի ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Ուղիղ մեկ տարի առաջ Եվրոպայում սկսվեց պատվաստումը COVID-19-ի դեմ։ Մենք երկար ճանապարհ անցանք: ԵՄ չափահաս բնակչության ավելի քան 78 տոկոսն ​​այժմ պատվաստված է»,- ասել է ԵՀ ղեկավարն իր տեսաուղերձում։

Պատվաստումը, այդ թվում` պատվաստանյութի խթանող դեղաչափը, շարունակում է մնալ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի լավագույն միջոցը, ասել է նա։ «Կորոնավիրուսի, հատկապես օմիկրոն շտամի տարածման աճող տեմպերը պատվաստումն ավելի կարեւոր են դարձնում… Մենք ունենք բավարար դեղաչափեր, որպեսզի բոլորը կարողանան պատվաստվել եւ ստանալ պատվաստանյութի խթանող դեղաչափը»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում