Պետքարտուղարությունը հայտնել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը շարունակում են քննարկել նոր համաձայնագրի առաջարկները
Արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը շարունակում են քննարկել հնարավոր նոր համաձայնագրի առաջարկները՝ նախատեսելով Գազայի հատվածում ռազմական գործողությունների ևս մեկ դադար և պատանդների ազատ արձակում:
Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը։
«Իհարկե, ես կասեմ, որ այս պահին հստակ պատասխանների մասին տեղյակ չեմ, կարծում եմ, որ դրանք դեռ ամբողջությամբ քննարկման փուլում են»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն։
Կարծիքներ