Սպիտակ տունը հայտարարել է, որ ԵՄ աջակցությունը Ուկրաինային չի կարող փոխարինել ԱՄՆ-ի օգնությանը
Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսավորման փաթեթը չի կարող փոխարինել Կիևին ամերիկյան օգնությունը, Սպիտակ տունը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին հաստատել լրացուցիչ աջակցության համար միջոցների հատկացումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Սա ֆինանսական օգնության փաթեթ է, որը նախատեսված չէ ռազմական աջակցության համար, այն անշուշտ կողջունվի ուկրաինացի ժողովրդի կողմից»,- ասում է ԱԱԾ պաշտոնյան։ «Սակայն դա չի փոխարինում ամերիկյան ղեկավարությանը, երբ խոսքը վերաբերում է ռազմական օգնությանը: Այդ իսկ պատճառով կենսականորեն կարևոր է շարունակել Կոնգրեսին կոչ անել հավանություն տալ ազգային անվտանգության կարիքների համար լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքին», - ավելացրել է նա:
Կարծիքներ