Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կատարյալ Է համարել ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները
Ռուս-չինական հարաբերությունները հասել են պատմության մեջ աննախընթաց բարձր մակարդակի եւ հարաբերությունների օրինակ դարձել երկու երկրների միջեւ: Այդ մասին հայտարարել Է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային կապերի բաժնի փոխղեկավար Գո Եչժոուն:
«Ներկայում չին-ռուսական համապարփակ գործընկերությունը եւ ռազմավարական փոխգործակցությունը նոր դարաշրջանում պահպանվում Է աշխարհում տեղի ունեցող մեծ փոփոխությունների եւ փոխակերպումների ալիքի վրա: Այն դարձել Է երկրների միջեւ կայուն, առողջ եւ կշռադատված հարաբերությունների մոդել եւ շոշափելի օգուտներ բերել ինչպես երկու երկրներին, այնպես Էլ դրանց ժողովուրդներին»,-պաշտոնյան ասել Է ճեպազրույցում, որը նվիրված Էր հուլիսի 1-ին նշվող Չինաստանի կոմկուսի 100-ամյակին: Գո Եչժոուն նշել Է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները «վստահորեն շարժվում են փոխադարձ օգնության ցուցաբերման, խորը ինտեգրացման, նորարարական եւ ինովացիոն, ներառական եւ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»՝ տարբեր բնագավառներում իրական արդյունքներով:
«Միջազգային գործերում երկու երկրների միջեւ սերտ կոորդինացումը եւ համագործակցությունը նպաստում են ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»,-ընդգծել Է նա: Չինաստանի Կոմկուսի կենտկոմի ներկայացուցչի խոսքով, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւոր մասը միջկուսակցական փոխանակումն Է: Չինաստանի Կոմկուսը հարաբերություններ Է պահպանում եւ փոխանակում Է իրականացնում Ռուսաստանի չորս հիմնական քաղաքական կուսակցությունների՝ «Միասնական Ռուսաստանի», ՌԴ Կոմկուսի, ՌԼԴԿ-ի եւ «Արդար Ռուսաստանի» հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ