Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ նրա «հայամետ» հայտարարությունների համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ, որն օգոստոսի 24-ին այցելելու է Բաքու։
Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, պատճառը Հայաստանում Բելգիայի արտաքին գործերի նախարարի արած հայտարարություններն են։
Լրատվամիջոցը նշում է, որ ավանդաբար Իլհամ Ալիևն ընդունում է Ադրբեջան այցելած այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, սակայն այս անգամ նա չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «նրա պրոհայկական դիրքորոշման և Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունների պատճառով»։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը օգոստոսի 24-ին կայցելի Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Կարծիքներ