Խնածախից ադրբեջանական կողմ անցած ձին ինքնուրույն վերադարձել է

Խնածախից ադրբեջանական կողմ անցած ձին ինքնուրույն վերադարձել է

Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերին Խնածախից ադրբեջանական կողմ անցած ձին ինքնուրույն վերադարձել է։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, հոկտեմբեր ամսին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած և հակառակորդ կողմ անցած 3 ձիերից 2-ը վերադարձել էր։

Տեղեկացնում ենք, որ հակառակորդ կողմի մոտ մնացած 1 ձին նույնպես ինքնուրույն վերադարձել է»,- նշված է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում