«Կանադան ԱՄՆ-ի նահանգ չի դառնա»․ Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկիրը երբեք չի դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։
«Չկա ամենափոքր հնարավորություն անգամ, որ Կանադան դառնա ԱՄՆ-ի մաս»,- գրել է կառավարության ղեկավարը X-ում։
Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներն էլ շահում են այն փաստից, որ իրենց երկրները «միմյանց խոշորագույն գործընկերներն են առևտրի և անվտանգության ոլորտում»:
Կարծիքներ