Կալիֆոռնիայում մեկ օրում ռեկորդային թվով հիվանդացածներ են հոսպիտալացվել համավարակի ընթացքում
Կալիֆոնիայի նահանգում նոյեմբերի 28-ին նոր կորնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հոսպիտալացրել են ռեկորդային թվով հիվանդացածներ՝ ավելի քան 7,4 միլոն մարդ: Նոյեմբերի 29-ին այդ մասին հաղորդել Է The Los Angeles Times թերթը:
Նահանգի իշխանությունները, հրատարակության տվյալներով, վախենում են, որ մոտ ժամանակներս COVID-19-ով հիվանդացածների թիվն Էլ ավելի կաճի «սեւ ուրբաթից»՝ ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությանը հաջորդած ապրանքների զանգվածային սպառավաճառքից հետո:
«Մենք պատրաստվել Էինք (հիվանդացածների թվի) ավելացմանը, բայց մեզնից ոչ մեկը չԷր սպասում, թե այն այդքան մեծ կլինի այս կարճատեւ ժամանակամիջոցում»,- մեջբերում Է թերթը Լոս Անջելեսի օկրուգի գլխավոր բժիշկ Բարբարա Ֆեռերի խոսքը: Վերջին շաբաթներին նահանգում ախտահարվածների թիվը կտրուկ աճել Է եւ համավարակի սկզբից ի վեր գերազանցել 1,2 միլիոնը: Անցած յոթ օրում, գրում Է հրատարակությունը, Կալիֆոռնիայում օրական գրանցվել Է վարակման ավելի ան 13 հազար նոր դեպք, գրեթե 20 հազար հիվանդացածներ մահացել են: Ֆեռերը կարծում Է, որ «սեւ ուրբաթի» եւ Գոհաբանության օրվա հետեւանքները, երբ առնվազն 7 միլիոն ամերիկացիներ, հակառակ համավարակի շրջանում տանը մնալու՝ բժիշկների հանձնարարկաններին, հյուր են մեկնել հարազատների եւ բարեկամաների մոտ, կդրսեւորվերեն առաջիկա երկու - երեք շաբաթներին:
Կարծիքներ