ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ

Նոյեմբերի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, մեկ փլուզման, մեկ մերկասառույցի, յոթ ինքնասպանության փորձի դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է վեց քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ինը մահ:

Արձանագրվել է թունավորման չորս դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 33 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում