Արգենտինան պարտադիր կարանտին է սահմանել Աֆրիկա այցելած մարդկանց համար
Արգենտինայի իշխանությունները պարտադիր կարանտին են սահմանել երկիր մուտք գործող այն մարդկանց համար, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»: Որոշումը կայացվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ի հայտ գալուց հետո:
Այն մարդիկ, որոնք եկել են Աֆրիկայից կամ վերջին 14 օրվա ընթացքում եղել են Աֆրիկա մայրցամաքում, երկիր մուտք գործելուց առաջ պետք է տեղեկացնեն, որ եղել են այդ տարածքում, ունենան պատվաստման ամբողջական սխեմա, ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որն արված լինի երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ, երկիր ժամանելուն պես պետք է անտիգեն թեստ հանձնեն և կարանտին պահպանեն:
Կարծիքներ