NBA-ի գլխավոր աստղերից մեկը փոխել է ակումբը

NBA-ի գլխավոր աստղերից մեկը փոխել է ակումբը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Հյուսթոնը» ամերիկացի պաշտպան Ջեյմս Հարդենը տեղափոխվել է «Բրուքլին», հաղորդում է ESPN-ը:

31-ամյա ամերիկացու փոխանակումը տեղի է ունեցել քառակողմ գործարքի արդյունքում:

Ջեյմս Հարդենը NBA-ի ամենաարժեքավոր խաղացող էր ճանաչվել 2017/18թթ. մրցաշրջանում: Նա «Բոլոր աստղերի հանդիպման» 8-ակի մասնակից է: «Բրուքլինում» Հարդենը կմիանա «Օկլահոմայում» իր նախկին ակումբակից Կևին Դյուրանտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում