Apple Inc-ը 60 միլիոն դոլար կներդնի համակարգային ռասիզմի դեմ պայքարի մի շարք նախագծերում
Apple Inc-ը 60 միլիոն դոլար է ներդնում համակարգային ռասիզմի դեմ պայքարի մի շարք նախագծերում, հայտնում է Reuters-ը:
Apple-ը հայտարարել է, որ 10 միլիոն դոլար կներդնի Նյու Յորքի Harlem Capital վենչուրային ընկերության մեջ՝ 20 տարի 1000 ընկերությունների ֆինանսավորելու նպատակով: Apple-ը նաեւ 25 միլիոն դոլարի ներդրում կկատարի Զիբերտ Ուիլյամս Շանքի Clear Vision Impact Fund-ում, որը ֆինանսավորում է փոքր եւ միջին բիզնեսին` կենտրոնանալով փոքրամասնությունների պատկանող ընկերությունների վրա: Apple-ը սահմանափակ պատասխանատվությամբ գործընկեր կդառնա երկու հիմնադրամներում:
Այս ջանքերը մաս են կազմում ռասայական հավասարության եւ արդարության Apple-ի նախաձեռնությանը, որի արժեքը 100 միլիոն դոլար է, եւ որը հայտարարվել էր անցյալ տարի ոստիկանության կողմից սպանված սեւամորթներ Բրեոնա Թեյլորի եւ Ջորջ Ֆլոյդի սպանություններից հետո:
Apple-ը 25 միլիոն դոլար կներդնի Propel Center-ում` 50 000 քառակուսի ֆուտ տարածքով օբյեկտում, որտեղ սեւամորթների քոլեջներն ու համալսարանները պատմականորեն համագործակցելու են ձեռներեցության ծրագրերի, հավելվածների մշակման եւ այլ թեմաների շուրջ:
Կարծիքներ