ՃՏՊ Իշխանասար գյուղի խաչմերուկում․ կան տուժածներ

ՃՏՊ Իշխանասար գյուղի խաչմերուկում․ կան տուժածներ

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 10-ին, ժամը 16։14-ին ահազանգ է ստացել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ք․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 10 մ) հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Յ․ Ղ․-ն (ծնված 1975 թ.), Մ․ Ղ․-ն (ծնված 2011 թ.), Մ․ Ղ․-ն (ծնված 2010 թ.) և Դ․ Ղ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Սիսիան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում