Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»:

Այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս. նրանք էլ պետք է դադարեցնեն օրենսդրական գործունեությունը և տեղափոխվեն կառավարություն: Եթե հիշենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, ապա հստակ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այսպիսով Փաշինյանն «առաջին գիծ» է ուղարկում, այսպես ասած, հին գվարդիային՝ իր հավատարիմ «զինակիցներին»:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, այսպիսով վարչապետը ոչ միայն ուժեղացնում է վերահսկողությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ, որից ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, այլև, ըստ ամենայնի, նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական և ոլորտային մարտահրավերներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում