Սննդի փաթեթներ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար

Սննդի փաթեթներ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար

Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստում է սննդի փաթեթներ և ամենշաբաթյա պարբերականությամբ դրանք բաշխում Գեղարքունիքի մարզի 11 սահմանամերձ համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին: Այս մասին հայտնում են մարզպետարանից: 
Հերթական աջակցությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս փաթեթներում ներառված են նաև թարմ մսեղիք, կաթնամթերք և սննդի այլ տեսակներ: Սննդի փաթեթավորման աշխատանքներում, որպես կամավորներ, ներգրավված են նաև Գավառում բնակվող արցախցիներ:
Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում