Շրի Լանկայի իշխանությունները կասեցրել են ուկրաինական զինված ուժերի համար վարձկանների հավաքագրումը
Շրի Լանկան գործադրել է բոլոր ջանքերը՝ կանխելու իր քաղաքացիների հավաքագրումը օտարերկրյա (այդ թվում՝ ուկրաինական) բանակներում կռվելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասել է Շրի Լանկայի արտգործնախարար Ալի Սաբրին։ Նա հավելել է, որ Շրի Լանկայի անվտանգության մարմինները նախկինում իմացել են, որ տեղի գործակալներից մեկը վարձկաններ է հավաքագրում՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ կռվելու համար։
«Շրի Լանկան՝ որպես երկիր, գործադրել է բոլոր ջանքերը տեղական գործակալների միջոցով նորակոչիկների հավաքագրումը կանխելու համար», - ասել է արտգործնախարարը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ օրեր առաջ Արտյոմովսկի շրջանում ռուսական հրետանու հարվածի արդյունքում սպանվել էին Շրի Լանկայի երեք նախկին զինվորականներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի նախկին սպա, ով ծառայում էր ուկրաինական օտարերկրյա լեգեոնում։
Կարծիքներ