ԱՄՆ-ը կարող է հուլիսի 25-ին հայտարարել Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Հուլիսի 25-ին ԱՄՆ իշխանությունները կարող են հայտարարել Կիևին 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որը կներառի զինամթերք և Stryker զրահափոխադրիչ։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը։
Ակնկալվում է, որ զենքը կփոխանցվի Պենտագոնի պահեստներից։ Փաթեթը կներառի «մի քանի Stryker զրահափոխադրիչներ», ականազերծման սարքավորումներ, NASAMS կարճ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի զինամթերք, Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգեր։ Բացի այդ, ԱՄՆ-ը ուկրաինական կողմին կփոխանցի TOW և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները կարող են փոխել փաթեթի կազմը։ Այն, ըստ գործակալության, չի ներառի կասետային զինամթերք։
Կարծիքներ