Ինչու է «Իմ քայլը» որոշել չընտրել Արթուր Վաղարշյանին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չի ընտրելու նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին: Բանն այն է, որ իշխող խմբակցությունն այսպես որոշել է հակադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը հուլիսի 3-ին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Սահմանադրական դատարանի դատավորներին պետք է ուղղակի նշանակել հետագայում, ոչ թե ընտրել»:
Եվ այժմ, մերժելով նախագահի առաջադրած թեկնածուին, իշխող խմբակցությունը ցանկանում է ցույց տալ, որ դեմ է նաև Արմեն Սարգսյանի առաջադրած տարբերակին և թեկնածուին:
Այսինքն՝ իրավիճակն ավելի է թեժանում, և, բացի Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը հակադրվելուց, իշխող խմբակցության անդամները որոշել են այսպես հակադարձել նաև հանրապետության նախագահին:
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներքին կարգով վատ եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի կատարած աշխատանքի մասով և ընդգծել, որ Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնել Հայաստանը: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը, այդ եզրակացությունից ելնելով, կարող է նրան էլ դեմ քվեարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ