Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 13:39-ին տեղեկություն է ստացել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող բենզագազալցակայանից պայթյունի ձայն է լսվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գրիբոյեդով փողոցում՝ ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։34-ին: Ավտոտնակում այրվել են 7 անվադող, էլեկտրական մալուխ (մոտ 5 գմ), փլուզվել է պատը (մոտ 20 քմ) և մասնակի վնասվել մոնոլիտ առաստաղը։
Կարծիքներ