Հրշեջները մարել են Երևանի Սիմոն Վրացյան փողոցում բռնկված խոշոր հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Սիմոն Վրացյան փողոցում բռնկված խոշոր հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 26-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիմոն Վրացյան փողոցի մեկ հարկանի տներից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են Սիմոն Վրացյան փողոցում գտնվող թվով չորս տան բաղդադե տանիքները (մոտ 250 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։09-ին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում