Ապօրինի ծառահատում դենդրոպարկում. Տավուշի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի ծառահատում դենդրոպարկում. Տավուշի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են ապրիլի 25-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ըստ օպերատիվ տեղեկատվության, ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան:

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում են: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում