Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ մեթամֆետամին և գաղտնի փականով դանակ է հայտնաբերվել

Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ մեթամֆետամին և գաղտնի փականով դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տվյալ են իրացրել հուլիսի 21-ին:

Նրանք ժամը 23.30-ին մայրաքաղաքի Ղափանցյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տարել Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ոչ միայն մեթամֆետամինի նմանվող զանգված, այլև գաղտնի փականով դանակ:

Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում