Մահացել է ռուս մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը

Մահացել է ռուս մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 86 տարեկանում մահացել է ռուս մոդելավորող Սլավա (Վյաչեսլավ Միխայլովիչ) Զայցևը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ծանր հիվանդ դիզայները, ով այս տարվա մարտին նշել էր իր 85-ամյակը, հիվանդանոց էր տեղափոխվել կեսօրին ստամոքսի արյունահոսությամբ։ Բժիշկները Զայցևին կատարել էին համակարգչային տոմոգրաֆիա, որից հետո ուղարկել էին վերակենդանացման բաժանմունք։

Չնայած բժիշկների ջանքերին՝ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մոդելավորողը մահացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում