Արմատական իսլամիստները պատերազմ են մղում հանրապետության դեմ. Ֆրանսիայի վարչապետ
Արմատական իսլամիստներն իսկական պատերազմ են մղում Ֆրանսիայի դեմ: Այս մասին ուրբաթ հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ռամբույե քաղաքում՝ իսլամիստ արմատականի կողմից սպանված ոստիկանության աշխատակից Ստեֆանի Մոնֆերմի հիշատակին նվիրված արարողության ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի կառավարության մի շարք նախարարներ և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայտնում է ТАСС-ը:
«Իսլամիստական ահաբեկչությունը արյունոտ ֆանատիզմ է, այն պատերազմ է հայտարարել մեզ, բայց այս պատերազմը մեր դեմ վարում են ստոր և վախկոտ մարդիկ»,- ասել է վարչապետը:
Ըստ Կաստեքսի՝ «իսլամական ահաբեկչությունը չի կարողանում համակերպվել Ֆրանսիայի Հանրապետության հանդեպ քաղաքացիների հավատի, ազատությունը պաշտպանելու նրանց գործողությունների հետ»:
Վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Ստեֆանի Մոնֆերմին հետմահու պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով:
Կարծիքներ