NASA-ի ուղղաթիռը չի կարողացել Մարսում փորձնական թռիչք կատարել
NASA-ի Մարսում գտնվող ուղղաթիռը՝ Ingenuity-ն, չի կարողացել իրականացնել ծրագրված 4-րդ փորձնական թռիչքը: Մասնագետներն անդրադարձել են տեղի ունեցածին և պարզաբանել, թե ինչու այն չի կարողացել կտրվել մոլորակի մակերևույթից:
Ավելի վաղ NASA-ն հաղորդել էր, որ հինգշաբթի օրը Ingenuity-ն 4-րդ փորձնական թռիչքն է կատարելու: Նախատեսվում էր, որ մանրամասները դրա մասին, ինչպես նաև ապագայի ծրագրերի և ավարտական թռիչքի մասին կհայտարարվի ուրբաթ օրը:
«Մարսյան ուղղաթիռը չի կտրվել մակերեսից իր 4-րդ թռիչքի օրը, սակայն մասնագետներն ուսումնասիրում են տվյալները և շուտով կկրկնեն թռիքչը»,- ասված է NASA-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Կարծիքներ