Ոստիկանության պետն Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նաուաֆ Ալ Էնեզին բարձր է գնահատել համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։
Նաուաֆ Ալ-Էնեզին հաջողություն մաղթել է նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել, ինչին դրական են արձագանքել հյուրերը։
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։
Կարծիքներ