Իրանը չի բացառել ապագայում ՌԴ-ի հետ ռազմական բլոկի ստեղծումը

Իրանը չի բացառել ապագայում ՌԴ-ի հետ ռազմական բլոկի ստեղծումը

Իրանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմական բլոկ ստեղծել, սակայն ապագայում նման հավանականություն չի բացառվում: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գրում է m24.ru-ն:

«Իհարկե, մենք կզարգացնենք ռազմական համագործակցությունը, և ապագայում մենք կարող ենք գալ դրան, բայց մինչ այժմ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նման աստիճանի», - ասել է Բաղերին:

Նա նաև ասել է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում են համաձայնագիր կնքել, որը նախատեսում է ռազմական համագործակցություն, զենքի գնում և ահաբեկչության դեմ պայքար: Նման պայմանագիր է կնքվել Չինաստանի հետ՝ 25 տարի ժամկետով, ասել է Բաղերին:

Նշվում է, որ այս շաբաթ Մոսկվայում Բաղերին բանակցություններ է վարել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հե

Հետևեք մեզ նաև Տելեգրամում