Թուրքական լիրան շարունակում է «գահավիժել»

Թուրքական լիրան շարունակում է «գահավիժել»

Ըստ առևտրի տվյալների՝ թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կրկին թարմացրել է իր պատմական նվազագույնը. փոխարժեքն աճել է մինչև 9.28 լիրա մեկ դոլարի համար, գրում է 1prime.ru-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի էր հասել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ էր արել Թուրքիայի կենտրոնական բանկի երկու փոխնախագահներին:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան լիրան, որն արդեն ճնշման տակ էր ամերիկյան ուժեղ դոլարի և Թուրքիայի տնտեսական և արտաքին քաղաքականության վերաբերյալ ներդրողների վախերի պատճառով, նվազել էր 1%-ով, ինչի արդյունքում մեկ ամերիկյան դոլարի համար փոխարժեքը կազմել է 9,19 թուրքական լիրա:

2018 թվականի սկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 59%-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում