ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոսի արտգործնախարարի հետ քննարկել է Իրանի շուրջ իրավիճակի սրման սպառնալիքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ քննարկել է իրավիճակը Դամասկոսում հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը Իրանի հնարավոր պատասխանի շուրջ։ Այս մասին գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված բազմակողմ ջանքերը: Պետքարտուղար Բլինկենն ընդգծել է, որ Իրանի կողմից էսկալացիան ոչ մեկին օգուտ չի բերի տարածաշրջանում», - ասվում է հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների ավելացման, անկլավի խաղաղ բնակչության պաշտպանության, պատանդների ազատ արձակման և հրադադարի պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ շարունակվող ջանքերը:
Կարծիքներ