Ես քիչ բան կարող եմ անել հայերի համար, սակայն կարող եմ ասել, որ մենք սիրում ենք ձեզ. Մուրադ Իսմայիլ

Ես քիչ բան կարող եմ անել հայերի համար, սակայն կարող եմ ասել, որ մենք սիրում ենք ձեզ. Մուրադ Իսմայիլ

Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց հայերը կրկին փախչում են, որպեսզի փրկվեն, սոցկայքի իր էջում գրել է Սինջարի ակադեմիայի նախագահ եւ համահիմնադիր Մուրադ Իսմայիլը։

«Ես քիչ բան կարող եմ անել հայերի համար, սակայն կարող եմ ասել, որ մենք սիրում ենք ձեզ։ Եղեք ուժեղ եւ երբեք մի հանձնվեք։ Անհրաժեշտություն չեմ զգացել արտասվելու, սակայն հիմա Ղարաբաղի ժողովրդի հետ ես այդ անհրաժեշտությունն զգում եմ։

Ցավում եմ, որ աշխարհը կրկին ձեզ խաբեց։ Ես գիտեմ, որ դուք հիմա հուսահատության մեջ եք։ Սակայն ձեր քաղաքակրթությունն ու ձեր ժողովուրդը հարյուր տարի առաջ կարողացել է գոյությունը պահպանել, ու ձեզ հնարավոր չէ ջնջել աշխարհի երեսից»,- գրել է նա։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում