Հրշեջները մարել են Երևանի Չեխովի փողոցի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 23-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է պատշգամբի դուռը։
Կարծիքներ