Անկարայում ձերբակալվել է ԻՊ-ին հարելու համար մեղադրվող օտարերկրացի. նրա մոտ ռուսական փաստաթղթեր են եղել
Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 29-ին ձերբակալել են օտարերկրացու, որին կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Կասկածյալը ձերբակալվել է մայրաքաղաք Անկարայի Էսոնբողա օդանավակայանում: Նշվում է, որ նրա մոտ ռուսական փաստաթղթեր են եղել:
Կարծիքներ