Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա. Միրզոյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքը և արդյունքները:
Նախարարը խոսել է նաև Խաղաղության համաձայնագրի մասին:
«Լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այս մասին իհարկե, բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա, ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա, չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում:
Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք որոշակի նկրտումներ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են այդ մտահոգությունները»,- ասել է նախարարը:
Կարծիքներ