Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան

Կարդացե՛ք ձեր դաշնակ առաջնորդներին 100 տարի առաջ, ովքեր պատգամում էին իրենց ժամանակակիցներին և սերունդներին, որ պետք է, օրինակ՝ Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ, և սա 1915թ.-ից 5 տարի հետո:
Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Խաղաղության համաձայնագրի մասին:
«Էդ առաջնորդները իրենց սեփական փորձից էլի պատերազմներ տեսնելով, ցեղասպանություն տեսնելուց հետո, անկախ պետություն հռչակելուց հետո, սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ, օրինակ, դիվանագիտական, քաղաքավարի, սիրալիր դիմումներ ու նամակներ էին գրում թուրքական կողմին, հադիպում, բանակցում էին, պատգամում էին իրենց ժամանակակիցներին և սերունդներին, որ, օրինակ, Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ: Դա 1915-ից 5 տարի հետո: Մարդիկ էդ ամեն ինչի միջով անցել էին, ՀՅԴ առաջնորդները, ասել են՝ սա է ճիշտը ազգ:
Մենք էլ ենք ոչ լավ օրից հանգել ինչ-որ ճշմարտությունների: Էն, ինչ-որ ես ասում եմ, կուզեք ասեք պակաս հայրենասիրական, իմ խորին համոզմամբ, շատ հայրենասիրական, որովհետև հայրենիքը սիրելը ո՞րն է, ո՞նց ենք դա չափելու: Մենք Հայաստանի հանրապետության գոյության շարունակականությունը տեսնում ենք միայն այսպես»,- ասել է Միրզոյանը:
Կարծիքներ