Դրամը շարունակում է արժևորվել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Դեկտեմբերի 15-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 6.43 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.28 դրամ (նվազել է 8․72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 638.92 դրամ (նվազել է 6.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.53 դրամ (նվազել է 0.11 դրամով)։
Կարծիքներ