Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ թարմացված

Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ թարմացված

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։

Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին։

Օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12-13 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։

Ժամը 22:15-ին մթության և եղանակային պայմանների վատթարացման պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն․ հրդեհի ակտիվ օջախներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում