Գաբոնը հայտարարել է նոր կառավարության մասին

Գաբոնում նոր անցումային կառավարություն է նշանակվել՝ բաղկացած 26 հոգուց։ Այս մասին հայտարարել է Գաբոնի անցումային շրջանի վարչապետ Ռայմոնդ Նդոնգ Սիման։
«Գաբոնի անցումային շրջանի նախագահ Բրիս Կլոտեր Օլիգ Նգուեման հրամանագրով հաստատել է կառավարության կազմը»,- նշել է նա՝ Գաբոնակտու լրատվական պորտալի հրապարակած ուղերձում։ Ինքը՝ Նդոնգ Սիման, հաստատվել է վարչապետի պաշտոնում սեպտեմբերի 7-ին։
Կարծիքներ