Գալապագոսյան կղզիներում հրաբուխ է ժայթքել

Գալապագոսյան կղզիներում հրաբուխ է ժայթքել

Գալապագոս արշիպելագի ամենամեծ կղզում՝ Իզաբելլայում, Հրաբխի ժայթքում է սկսվել։Այն հայտնի է իր յուրահատուկ կենդանական աշխարհով, հայտնում է Գալապագոս ազգային պարկը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իզաբելլա կղզում «Wolf» անվամբ հրաբուխը սկսել է ժայթքել», – ասվում է Twitter-ի հաղորդագրության մեջ։

Էկվադորի երկրաֆիզիկայի ինստիտուտը, որին պատկանում է արշիպելագը, հայտնել է, որ գազի և մոխրի ամպերի բարձրությունը հասել է  3,8 հազար մետրի, լավայի հոսքերը իջնում ​​են հրաբխի հարավային և հարավ-արևելյան լանջերով: «Մոտակայքում չկան բնակավայրեր, որոնց վրա կարող է ազդել հրաբխի ակտիվությունը»,- նշել են ինստիտուտից։

Իզաբելլայում ապրում են յուրահատուկ վարդագույն իգուանաներ, որոնք որպես առանձին տեսակ են ճանաչվել միայն 2009 թվականին, որոնք ապրում են Wolf հրաբխի անմիջական հարևանությամբ։ Այն  կղզու վեց հրաբուխներից ամենաբարձրն է, վերջին անգամ ժայթքել է 2015 թվականին, իսկ դրանից առաջ «քնած» է եղել ավելի քան 30 տարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում