ՆԳ նախարարությունն զգուշացնում է տանիքների ձնաթափման և կախված սառույցների վտանգավորության մասին
ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում և զգուշացնում է տանիքների ձնաթափման և կախված սառույցների վտանգավորության մասին.
«Առատ ձյան պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը:
Ուստի հորդորում ենք՝
Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ»:
Կարծիքներ