Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում