Աբովյան պուրակի հիմնանորոգումը ավարտական փուլում է
Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու հարցը: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գծանշում, ճանապարհային երթևեկության նշանների տեղադրում և միջնապատերի տեղադրում. ներկայացված առաջարկներով պայմանավորված՝ քաղաքի որոշ հատվածներում փոխվել է ճանապարհայիներթևեկության կազմակերպումը: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի:
***
Երևանի մետրոպոլիտենը նախանշում է հիմնանորգել 2 հատ երեք վագոնանի շարժակազմ՝ համալրելով դրանք չշահագործվող կայանված միջանկյալ վագոններով։ Հիմնանորոգումից հետո շահագործվող շարժակազմերի քանակը կհասնի 16-ի, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը՝ փոքրացնելով երթևեկության միջակայքը և ուղևորների համար հարմարավետ երթևեկության միջավայր ստեղծելով:
***
Ավարտական փուլում է Աբովյան պուրակի հիմնանորոգումը: Ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կլինեն կանաչապատման նոր լուծումներ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:
***
Երևանյան շինհրապարակները պետք է ձևավորվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Քաղաքաշինության կոմիտեի հետ, անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև օրենսդրական փոփոխություններ:
Կարծիքներ