Գովազդային նոր և հետաքրքիր ձեռագիր Դոմուսի կողմից
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է նմանը չունեցող գովազդային արշավ, որն իրականացնում է Դոմուսը։ Խանութ-սրահների ցանցը հետաքրքիր և նոր ձեռագրով է սկսել ներկայացնել իր գովազդները, որոնք նկարահանված են տարբեր ժանրի կինոնկարների թրեյլերների ոճով և իրենց մեջ ներառում են ավելի քան 10 հոլովակ։ Գովազդային ողջ արշավը մշակել է Doping Creative Agency-ն։ Հոլովակների ռեժիսորն է՝ Դավիթ Բաբախանյանը։ Ոճի ընտրության հիմքում ընկած է մեր ժողովրդի մեջ ընդունված հայտնի արտահայտությունը՝ «Վերանորոգումը գլխիս դարձավ կինո»: Իրականում վերանորոգումն ու կահավորումը կարող են լինել ցանկացած ժանրի «կինո», և գովազդային արշավի առանցքային գաղափարն այն է, որ Դոմուսի հետ «կինոն» կունենա երջանիկ ավարտ: Այս պահին արդեն եթերում են «Դոմուս Էքսպերտ» և «Որակյալ դռներ Դոմուսի բոլոր սրահներում» հոլովակները։ Դռների ակցիայի հոլովակը նկարահանված է միստիկ-սարսափ ոճով։ Նպատակն է կինեմատոգրաֆիական ոճով ու սյուռ ձևով ցույց տալ վերանորոգման խնդիրը ու ընդգծել այն միտքը, որ անգամ «սարսափ ժանրի կինո հիշեցնող» վերանորոգումը Դոմուսի հետ կունենա երջանիկ ավարտ։
Կարծիքներ