Հուլիսի 24-ից կվերսկսվեն Վրաստանի ներքին չվերթները
Վրաստանը վերսկսում է ներքին չվերթները. հուլիսի 24-ից կանոնավոր չվերթներ կիրականացվեն Նատախտարիի, Մեստիայի, Ամբրոլաուրի օդանավակայաններից, ինչպես նաև Թբիլիսիից` դեպի Բաթումի օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Հուլիսի 24-31-ը 6 չվերթ կիրականացվի Մեստիա-Նատախտարի ուղղությամբ, 5 չվերթ` Թբիլիսի-Բաթում և 3 չվերթ՝ Ամբրոլաուր-Նատախտարի ուղղություններով:
Օգոստոսից դեպի Մեստիա կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթական 5 անգամ, դեպի Ամբրոլաուր` 3, իսկ դեպի Բաթում` 4 անգամ:
Կարծիքներ