Հուլիսի 31-ին կայանալու է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով
Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն՝ հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում Բարձրագույն դատական խորհրդի էջում տեղեկացրել է ԲԴԽ աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ լիազորված եմ տեղեկացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը,
2020 թվականի հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):
Ինտերնետ կապի տեխնիկական խոտանի պատճառով Դատական իշխանության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում: Կապի կարգավորումից հետո տեղեկությունը կհրապարակվի նաև պաշտոնական կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ