Մոսկվայի 2 բնակելի շենք տուժել է ԱԹՍ-ների հարվածներից

Մոսկվայի երկու բնակելի շենքերի վրա անօդաչու թռչող սարքեր են ընկել. մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում, ոչ ոք չի տուժել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Անօդաչու թռչող սարքը հարվածել է Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան ճակատն ու ապակեպատումը։ Տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նույն դեպքը տեղի է ունեցել Նովոմոսկովսկ վարչական շրջանի Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքում։
«Վերին հարկերի ճակատը և ապակեպատումը ավերվել են, տուժածներ չկան»,- հավելել է աղբյուրը։
Բացի այդ, Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա) պայթյունի նմանվող ձայն է լսվել՝ ամպրոպի ձայնինման:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կոչ է արել մարդկանց վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել չճշտված տեղեկատվություն։ Նա ընդգծել է, որ արտակարգ իրավիճակներ
Կարծիքներ