ԵՄ առաքելությունը ծրագրում է երեք նոր կետ բացել՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում
Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) ծրագրում է առաջիկայում երեք հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։
Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու ժամանակ:
Ռիտերի խոսքով՝ գործունեության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում իր հանգույցներում:
Հիշեցնենք,որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է փետրվարից:
Կարծիքներ